հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Գյումրու թիվ 25 հիմնական և թիվ 27 միջնակարգ դպրոցների աշակերտներին

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Գյումրու թիվ 25 հիմնական և թիվ 27 միջնակարգ դպրոցների աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց» և «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների աշակերտներին:

Այցերը կրել են ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են իրենց համար գործնական նշանակություն ունեցող մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: