երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻՊ աշխատակազմի արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

ՄԻՊ աշխատակազմի արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը:

«Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: