շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է ոստիկանության Կենտրոնականի բաժին

ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է ոստիկանության Կենտրոնականի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը։

Առանձնազրույցների ընթացքում բարձրացվել է հարց՝ կապված, բերման ենթարկվածների պնդմամբ, մեկից ավելի անգամ նույն արարքի՝ դիմակ չկրելու համար տուգանքներ նշանակելու պրակտիկայի հետ։

Այցի արդյունքների հիման վրա գրություն կհասցեագրվի ոստիկանություն՝ տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

  • Կիսվել: