հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միջազգային կազմակերպությունների հաղորդած պաշտոնական տեղեկատվությունը կհամարվի պաշտոնական. Դանիելյան

Միջազգային կազմակերպությունների հաղորդած պաշտոնական տեղեկատվությունը կհամարվի պաշտոնական. Դանիելյան

Շարժվել ենք այն տրամաբանությամբ, որ մեր քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների մուտքը Հայաստան չենք սահմանափակելու, բայց եթե, օրինակ, մեր քաղաքացիները ժամանեն մի երկրից, որտեղ վիրուսի տարածման դեպքերը շատ են, եւ այդ առումով անապահով երկիր է համարվում, հնարավոր է պարետի որոշում, որայդերկրներիցժամանածներըմեկուսացվենկամինքնամեկուսացվեն։

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա նշեց, որ այդ պարագայում սահմանված կանոնները խախտելու դեպքում կարող  է մեր քաղաքացիների համար առաջանալ վարչական պատասխանատվություն։

Դանիելյանը հստակեցրեց. «Այլ պայմաններում, առանց այս փաթեթի ընդունման հնարավոր չի լինի ապահովել այդ պահանջը։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, կառավարությունը հաշվի առնելով, որ որոշ անհստակություններ կան, որոշակի փոփոխություններ է արել եւ դրանց համաձայն նաեւ պաշտոնական տեղեկատվությունը միջազգային կազմակերպությունների կողմից եւս համարվելու է պաշտոնական եւ կարող են անձինք հղում կատարելու միջոցով այդ տեղեկատվությունը դարձնել հասանելի»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը, որն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց:

  • Կիսվել: