հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ

Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։

Այս մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

«Ի լրումն մեր երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:

Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը:

 

  • Կիսվել: