հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունները մերժվել է, իսկ Միքայել Հարությունյանն ընդհանրապես չի դիմել

Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի պաշտպանների միջնորդությունները մերժվել է, իսկ Միքայել Հարությունյանն ընդհանրապես չի դիմել

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խախտելով հրադադարի ռեժիմը, լայնամասշտաբ հարձակման է անցել Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու և Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Նման միջնորդագրեր գլխավոր դատախազություն ներկայացնելու մասին հայտնել են նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, գրում է armdaily.am-ը:

ArmDaily.am-ը դիմել էր գլխավոր դատախազություն, պարզելու՝ արդյոք միջնոդագիրը քննարկվե՞լ են և կա՞ այս միջնորդագրերի վերաբերյալ դատախազության որոշումը։

Մեր հարցին ի պատասխան Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատախազությունը մերժել է տարբեր քրեական գործերով մեղադրյալներ Մ. Պողոսյանի և Գ. Կոստանյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորությունները:

«Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երկու մեղադրյալների նկատմամբ էլ ՌԴ իրավապահ մարմինների կողմից իրենց իրավազորության տարածքում հետախուզում հայտարարված չէ, ինչի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նրանք մինչ օրս, օգտվելով նշված հանգամանքից, ազատ տեղաշարժվում են ՌԴ տարածքում: Այսինքն՝ անհիմն են միջնորդություններով ներկայացված փաստարկն առ այն, որ հայտարարված հետախուզումը հնարավորություն չի տալիս իրենց հատել ՌԴ սահմանը:

Ինչ վերաբերում է մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխմանը կամ վերացմանը, ապա դատարանը Գ. Կոստանյանի պարագայում գտել է, որ առկա է վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու բարձր ռիսկ, իսկ Մ. Պողոսյանի պարագայում դատարանը նաև բարձր է գնահատել հավանականությունը, որ մնալով ազատության մեջ, նա կարող է անօրինական ազդեցություն ունենալ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա:

Նշված ռիսկերը չեն վերացել, իսկ մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցն օրենքով սահմանված կարգով կարող է քննարկվել միայն վերջիններիս կողմից ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո»,- հայտնեց նա:

Անդրադառնալով Միքայել Հարությունյանին, նա նշեց, որ նրանից կամ պաշտպանից ՀՀ դատախազությունը որևէ միջնորդություն չի ստացել:

 

  • Կիսվել: