երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել 2001 թվականին 22-ամյա հայ զինվորի մահվան կապակցությամբ

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել 2001 թվականին 22-ամյա հայ զինվորի մահվան կապակցությամբ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոր որոշում կայացրել Անահիտ Մկրտչյանի  Հայաստանի դեմ գործով: Գործը վերաբերում է 2001-ին իր 22-ամյա որդու մահվանը զինվորական ծառայության ընթացքում:

Դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում է սահմանել եւ դիմումատուին բարոյական վնասի համար փոխհատուցում է հատկացրել 24.000 եվրոյի չափով եւ 2000 եվրո` ծախսերի մասով:

Անահիտ Մկրտչյանը ծնվել է 1952-ին եւ բնակվում է Բաղրամյան գյուղում:

2001 թվականի հոկտեմբերի 30-ին նրա որդին մահացել էր իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն, մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է նրա որդու վրա: Սակայն սպանության մեջ տիկին Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, ով, ըստ նրա, ծաղր է ենթարկում իր որդուն գումար շորթում նրանից: Դեպքից անմիջապես հետո քննիչը տեղում զննում էր անցկացրել եւ առգրավել էր զենքը: Հաջորդ օրը քրեական գործ էր հարուցվել, հանձնարարվել էր դիահերձում անցկացնել եւ հարցաքննել մի քանի առանցքային վկաների եւ այլ զորակոչիկների: Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք էր առաջադրվել սպանության մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով անփութությամբ սպանության համար: Այդ դատավարությունների ընթացքում ազգային դատարանները գործը երեք անգամ ուղարկել էին դատախազություն` նշելով հետաքննության թերությունները, մասնավորապես վկաների ցուցմունքներում եւ դատաբժշկական փորձաքննության տվյալների միջեւ հակասությունները լուծելու անկարողությունը: Ինչպես դատավարությունից հետո, այնպես էլ դատավարութան ընթացքում, մեղադրյալ զորակոչիկը խոստովանել էր, որ ոչ դիտավորյալ կերպով է սպանել է կնոջ որդուն, բայց 2011-ի մարտին` գործով հաջորդ դատավճռից հետո հարցաքննության ընթացքում նա հերքել էր իր նախորդ բոլոր հայտարարությունները` պնդելով, որ ստիպված էր բոլոր մեղադրանքներն իր վրա վերցնել իր եւ իր ընտանիքի անվտանգության նկատառումներով:

Քննությունը դեռ շարունակվում է, բայց քրեական վարույթը երկրորդ անգամ դադարեցվել էր 2019-ի մարտին այն հիմքով, որ հնարավոր չի եղել պարզել այն անձին, որի դեմ պետք է առաջադրվեն մեղադրանքները: Քննությունը չի պարզել տուժածի մարմնի վրա ոչ բալիստիկ վնասվածքների ծագումը, որոնք, փորձագետների կարծիքով, առաջացել են կրակոցից հետո ընկնելու հետեւանքով: Ատրճանակը, որից կրակ էր արձակել, նույնպես չի նույնականացվել:

«Հիմնվելով, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) վրա, տիկին Մկրտչյանը հայտարարել է, որ ազգային իշխանությունների կողմից որդու մահվան դեպքի առթիվ անցկացված հետաքննությունը, որը տեւել է ավելի քան 18 տարի, արդյունավետ չի եղել»,- եզրափակել է ՄԻԵԴ-ը:

 

 

  • Կիսվել: