ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ-ի՝ Ադրբեջանի դեմ 2 հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, սակայն Ադրբեջանը պարտավորվում է ապահովել նաև նրանց իրավունքների պաշտպանությունը

ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ-ի՝ Ադրբեջանի դեմ 2 հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը, սակայն Ադրբեջանը պարտավորվում է ապահովել նաև նրանց իրավունքների պաշտպանությունը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Այս մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից:

՛՛Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Ուստի Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, ի թիվս այլոց, նաև Հովագիմյանի եւ Ղազարյանի իրավունքների պաշտպանությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: