երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Միասին կանխարգելենք ընտանիքում բռնությունը․ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ

Միասին կանխարգելենք ընտանիքում բռնությունը․ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության դեպքերով Պաշտպանի աջակցությունը ստանալու վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Տեսանյութը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: 

Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումներ ըմեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:

Այս օրերին նման երևույթները բնորոշ են տարբեր երկրների, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում այս վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն):

Կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն):

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, այդ թվում՝ իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ     096 116-100 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: