ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 28-ին Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 51-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնող մարմնին:
Օգոստոսի 27-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 50-ամյա Պյոտր Պ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 22-ից Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի (Ապահովագրական օրենսդրության խախտումը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:

Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 27-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Թումանյանի բաժին է տեղափոխվել 52-ամյա Ասատուր Մ.-ն, որը 2011 թ. հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գողության կասկածանքով, օգոստոսի 27-ին Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են տեղափոխել 25-ամյա Էդգար Մ.-ին: Պարզվել է նաև, որ նա հունիսի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: