ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

Մի խումբ հետախուզվողներ են հայտնաբերվել

Ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել Ռոբերտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի:

Օգոստոսի 25-ին, ժամը 04.30-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նաիրիի բաժին է տեղափոխվել 28-ամյա Էլիանորա Բ.-ն, որը փետրվարի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 25-ին բաժին է ներկայացել 36-ամյա Սարգիս Ֆ.-ն, որը մայիսի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները օգոստոսի 25-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 29-ամյա Լևոն Թ.-ին, որը օգոստոսի 9-ից ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: