Մհեր Սահակյանը ավտովթարի օրը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել. ՔԿ
«ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ԱԺ նախկին պատգամավորի մահվան դեպքի առթիվ նավաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխան, ըստ որի պատգամավոր Մհեր Սահակյանը դեպքի օրը որևէ ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել»,– ArmeniaSputnik–ին հայտնեցին ՔԿ–ից։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն ավտովթարի զոհ էր դարձել։ Տիգրանաշենի ոլորանների հատվածում նրա ավտոմեքենան ընկել է ձորը։
Նա ուներ 4 երեխա։