ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է. Մելիքյանը հայտնեց Գայանե Մարտիրոսյանին կալանավայր տեղափոխելու մասին

Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է. Մելիքյանը հայտնեց Գայանե Մարտիրոսյանին կալանավայր տեղափոխելու մասին

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մաիտիրոսյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեկ րոպե մեզ հնարավորություն չտվեցին, որ մենք մեր վստահորդին բացատրեինք՝ ինչ է կատարվել, մեղմ եմ ասում շատ: Մենք բոլոր երաշխավորության տարբերակները տվեցինք, 10 միլիոն եւ ավելի միջնորդեցինք, առաջարկեցինք տնային կալանքի տարբերակը, բոլոր հնարավոր տարբերակները դատարանի սեղանին էին: Մեզ բոլորիս համար կյանքը տված երեխայի մայրը կալանավորված է, տարբերություն չկա՝ մեկ ամսով, թե երկու ամսով՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր դատարանը մեկ ամսով կալանավորեց Գայանե Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Հավելենք նաեւ, որ տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

 

  • Կիսվել: