Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ։
"Ենթադրյալ սպանություն կատարած անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում",-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրը։
"Ակնհայտ է, որ այնտեղ կազմակերպված, պլանավորված սպանություն է եղել, բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կան, որոնցով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն` ովքեր են աջակցել սպանությանը, կազմակերպել, հնարավոր է պատվիրատուներ լինեն, չեմ բացառում, որ այլ անձինք տեղեկացված լինեն սպանության մասին",-հավելել է Մեսրոպ Առաքելյանը։


