երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Մերձավանում վիճաբանություն է եղել, կան ձերբակալվածներ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Մերձավանում վիճաբանություն է եղել, կան ձերբակալվածներ. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Երեկ գիշեր կոտրել են Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։

Ոստիկանների օպերատիվ տվյալներով՝ պարզվել է՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:

«Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կա 5 ձերբակալված:

ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հաղորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ: Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք»,- նշել են ՆԳՆ-ից:

Գրիգորը սպանվել էր փետրվարին Մերձավանում՝ Ախտոյանների տան դիմաց, տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ:

  • Կիսվել: