երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Մերձավանում սպանության գործով հայտնաբերված իրերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանի ԴՆԹ–ին

Մերձավանում սպանության գործով հայտնաբերված իրերից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գևորգ Հարությունյանի ԴՆԹ–ին

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

 

  • Կիսվել: