ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր գործողությունների բովանդակությունը կախված կլինի Վենետիկի հանձնաժողովից ստացվող պատասխաններից․ Վահագն Հովակիմյան

Մեր գործողությունների բովանդակությունը կախված կլինի Վենետիկի հանձնաժողովից ստացվող պատասխաններից․ Վահագն Հովակիմյան

Մենք ցանկանում ենք ունենալ անկախ և հանուն Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրական դատարան, այսօր Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի մասին քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբաակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեի հետաձգման պայմաններում, նրա խոսքով, այժմ քննարկվում են ճգնաժամի լուծման ճանապարհներ։

«Այդ կապակցությամբ Արդարադատության նախարարը հարցերով դիմել է Վենետիկի հանձնաժողով և այժմ սպասում ենք պատասխանների։ Այդ հարցերին ստացող պատասխաններով, կարծում եմ, պայմանավորված կլինի մեր գործողությունների բովանդակությունը», -հավելեց Վահագն Հովակիմյանը։

  • Կիսվել: