չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր գործերի 80 տոկոսը կարմիր գծերի հանրահայտ հայցադիմումներն են. Ռուզաննա Ազրոյան

Մեր գործերի 80 տոկոսը կարմիր գծերի հանրահայտ հայցադիմումներն են. Ռուզաննա Ազրոյան

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:

Քննարկման ժամանակ  Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանն իր խոսքում նշեց․  «Մեր ծանրաբեռնվածության պատաճառն այն է, որ վարչական մարմիները  հիմնականում թերի են աշխատւմ և անձանց մոտ այդ վստահությունը չեն վայելում և նախընտում են անմիջապես դիմել դատարան, այլ ոչ թե՝  փորձել վեճը լուծել արտադատական կարգով»,- ասաց նա։

 
 
 
 

  • Կիսվել: