չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեքենաներից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են

Մեքենաներից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 27-ին Այասու փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և բաժին են տարել 47 և 40 տարեկան երկու տղամարդու՝ վերջինիս վարած «Օպելով» հանդերձ: Բաժնում պարզվել է, որ նրանք Այասու փողոցի կիսակառույց շինության հետնամասում կայանված մեքենաներից գողացել են պահեստամասեր և բեռնել «Օպելը»:
«Օպելը», գողոնով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Պարզվել է, որ բերման ենթարկված տղամարդիկ չշահագործվող «Գրանդ Չերոկի» մակնիշի մեքենաներից գողացել են անիվներ, լուսարձակներ, փոխանցման տուփեր, մալուխ և այլ պահեստամասեր՝ պատճառելով 500 000 դրամի վնաս:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: