կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Մեքենաների կողային հայելիների ապակիներ և մոպեդ էր գողացել. ոստիկանների բացահայտումը

Մեքենաների կողային հայելիների ապակիներ և մոպեդ էր գողացել. ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել Մասիս քաղաքի 22-ամյա մի բնակչի՝ իր վարած մոպեդով հանդերձ: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ավտոմեքենաների կողային հայելիների ապակիներ և այլ իրեր, որոնք, ըստ երիտասարդի հայտարարության, գողացել էր «Մերսեդես» մակնիշի մեքենայից, իսկ մոպեդը՝ Ազատության պողոտայի շենքերից մեկի բակից:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է մոպեդի սեփականատիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ մասիսցի երիտասարդը մեքենաների կողային հայելիների ապակիները գողացել էր Ա. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդես» և Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենաներից: Տուժողներին պատճառվել էր ընդհանուր 500 հազար դրամի վնաս: Նրանցից ընդունվել են հաղորդումներ:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: