շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները. ՄԻՊ

Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, որում, մասնավորապես, նշում է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը:

Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է:

Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր երեխաների վառ ապագայի: Բայց դրա համար մենք պետք է իրական գիտակցենք պետականության արժեքն ու առաջ շարժվենք համախմբված. միայն այս կերպ մենք ամուր կպահենք բանակի ուժը:

Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, զինված ուժերում կանանց իրավունքների հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն հնարավորություններով։

Հավերժ փառք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսներին, շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:

Աստված պահապան մեր հերոսական բանակին, մեր ժողովրդին ու պետությանը:

Շնորհավոր Հայոց բանակի 29-րդ տարեդարձը:

  • Կիսվել: