ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք նրանց համար զվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել. ԵՊՀ դասախոսը՝ Ամուլսարի հարցով իր ձերբակալության մասին

Մենք նրանց համար զվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել. ԵՊՀ դասախոսը՝ Ամուլսարի հարցով իր ձերբակալության մասին

Մենք ոչինչ ենք նրանց համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ դասախոս Յուլյա Անտոնյանը՝անդրադառնալով Ամուլսարում տեղի ունեցած  իրադարձություններին ու իր ձերբակալությանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երրորդ գիշեր չեմ քնում։ Չեմ կարող։ Հասկացա, որ իմ ձերբակալությունը Ամուլսարի այդպես էլ չկայացած հավաքից ինձ գցեց խորը հոգեբանական շոկի մեջ։ Փաստորեն, հեղափոխությունից հետո ինձ' բաց տարածքում հանգիստ կանգնած, դիմակով, սոցիալական հեռավորությունը պահպանող մարդուս կարող են ձերբակալել, մեղադրել անօրինական գործողության մեր, դատարանով սպառնալ, իմ խղճուկ աշխատավարձի 1/3-ի չափով տուգանք նշանակել....

Չեմ մոռանում 30-40 հոգանոց ոստիկանական պատնեշը կառավարության շենքի դիմաց։ Երիտասարդ առույգ ոստիկանները, որոնք կառավարությունը, նույնպես երիտասարդ տղամարդկանցից բաղկացած կառավարությունը պաշտպանում էին մի տասնյակին չհասնող քաղաքակիրթ կանգնած մտավորականներից։ Ու այդ կառավարությունում, ԱԺ-ի իմ ընտրյալներից չգտնվեց մեկը, որ ձայն բարձրացներ ի պաշտպանություն մեզ։

ՈՉ ՄեԿը։

Մենք ոչինչ ենք նրանց համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել՛՛։

 

  • Կիսվել: