շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է. Սուրեն Գրիգորյան

Մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է. Սուրեն Գրիգորյան

Մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝  պատասխանեց այն քննադատություններին, որ այս օրերին հնչում են։

«Հաճախ հարց է հնչում, թե ինչու հրաժարվեցինք հանրաքվեի տարբերակից, և ՍԴ փոփոխություններ իրականացվեցին Ազգային ժողովի կողմից: Մեր խոսքն են հիշեցնում՝ բա դուք չէի՞ք ասում, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է: Մենք այսօր էլ շարունակում ենք պնդել, որ հանրաքվեն լավագույն ճանապարհն է։ Այն մարդիկ, որոնք հարցնում են, թե ինչու այս պայմաններում չէր կարելի հանրաքվե անել, երևի ուղղակի տեղյակ չեն, թե ՀՀ-ում ինչ է կատարվում կամ ձևացնում են, թե տեղյակ չեն», - նշեց Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ 81 կողմ ձայնով խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը:

  • Կիսվել: