երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը․ օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցն է

Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը․ օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցն է

Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։

Ինչպես հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը, դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատվել է ձայների ճնշող մեծամասնությամբ։ Ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է եղել միայն 17-ը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուները երեքն են՝
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։

  • Կիսվել: