երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 64 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 64 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 3-ը՝ նախկինոմ կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 3, կողոպուտի, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի մաքսանենգության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործոունեություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և ավազակության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: