շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 63 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման` 9-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության՝ 4, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակության, շորթման, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, խոշտանգման, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ավազակության, կողոպուտի, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 37 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: