ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք. Գողություններ, սպանություններ, երեխայի առքուվաճառք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք. Գողություններ, սպանություններ, երեխայի առքուվաճառք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես բացահայտել են յուրացնելու կամ վատնելու՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 4-ական, սպանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ֆիզիկական և հոգեկան ներգործության, երեխայի առքի կամ վաճառքի, աշխատանքի անվտանգության ապահովման կանոնները խախտելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 10 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: