երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 57 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 57 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 10-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, բնակարանային գողության, խարդախության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 2, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքն անզգուշությամբ վնասելու, վստահված գույքը հափշտակելու և ֆիզիկական ներգործության ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: