շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 7, խուլիգանության՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 3-ական, անձնական ունեցվածքի գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: