երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 7, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, սեռական բնույթի բռնի գործողությունների, հոգեկան ներգործության, ինքնասպանության հասցնելու և հեղինակային ու հարակից իրավունքները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: