Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 26 ավտովթար, վիրավորվել է 38 մարդ
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են 99 հանցագործություն:
Մասնավորապես՝ 16 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և խարդախության, 6-ական դեպք՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, 2-ական դեպք՝ թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, կանխամտածված սնանկության, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ գույքը վնասելու կամ ոչնչացնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցված 26 ավտովթարի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։