շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործության դեպք. Գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել 14 մարդ

Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործության դեպք. Գրանցվել է 8 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել 14 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք:

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 7-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության ու վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, խոշտանգման, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, սառը զենքի հայտնաբերման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: