ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 87 դեպք. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 87 դեպք. գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները մեկ օրում բացահայտել են 87 հանցագործություն:

Մասնավորապես՝ 12 դեպք՝ խարդախության, 11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման ու տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման ու անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը չկատարելու:
Բացահայտվել են նաև մարդու առևանգման, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության, հրազենի ապօրինի շրջանառության, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար,1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: