ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է ընդամենը երկու ավտովթար

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է ընդամենը երկու ավտովթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ծառահատման, թմրանութի իրացման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: