հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 79 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 79 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 79 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, խարդախության` 11, յուրացման կամ վատնման՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ծեծի՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ սպանության սպառնալիքի՝ 3-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առեւանգման, բնակարանային գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու եւ պոռնկությամբ զբաղվելուն հակելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, եւ ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: