կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 73 հանցագործություն. Խուլիգանություն, սեռական բնույթի բռնի գործողություններ

Մեկ օրում բացահայտվել է 73 հանցագործություն. Խուլիգանություն, սեռական բնույթի բռնի գործողություններ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 3, ապօրինի ծառահատման ու բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, սեռական բնույթի բռնի գործողությունների, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, ընտանեկան բռնության, հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, գրավառուին վնաս պատճառելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: