չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն

Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, հոգեմետ նյութեր փոխադրելու կանոններ խախտելու, հոգեմետ նյութեր ձեռք բերելու կանոններ խախտելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ փաստաթղթի կեղծման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: