երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործություն. Հայտնաբերվել են 4 հետախուզվող․ Կամավոր ներկայացել է 5-ը

Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործություն. Հայտնաբերվել են 4 հետախուզվող․ Կամավոր ներկայացել է 5-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, գերեզմանն անարգանքի ենթարկելու, թմրանյութի իրացման, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 , ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: