չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Վաղը՝ 13։00-ին տեղի է ունենալու դատական նիստ՛՛։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ Մեղրիի քաղաքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց։

Փաստաբան Պապոյանն ասաց, որ այս պահին ընտրված խափանման միջոց չկա. ՛՛Արձանագրվել է հիմնավոր կասկածի բացակայությունը՛՛։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք նաեւ, որ ապրիլի 21֊ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Նշենք, որ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել, նրա ձերբակալումն էլ դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ:

  • Կիսվել: