ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեղրիի անցակետում հայտնաբերվել է 23 տարի հետախուզվող տղամարդ

Մեղրիի անցակետում հայտնաբերվել է 23 տարի հետախուզվող տղամարդ

Ոստիկանները Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել են 1999-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվող 51-ամյա տղամարդուն, տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Մեղրիի մաքսային անցակետում հայտնաբերել և բաժին են բերման ենթարկել 51-ամյա Բագրատ Ն.-ին։ Նա 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանությունը) մեղադրանքով:

Տղամարդուն կալանավորել են, նրա հայտնաբերման մասին տեղյակ են պահել ռուս գործընկերներին։

  • Կիսվել: