երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին

Մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին

2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը դեռ չի քննարկել այդ միջնորդությունը:

  • Կիսվել: