երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեղադրական դատավճիռ ունենալու համար ապացույցները բավարար են. Նարեկ Մալյանի փաստաբան

Մեղադրական դատավճիռ ունենալու համար ապացույցները բավարար են. Նարեկ Մալյանի փաստաբան

Մեր վկաները չհայտնաբերվեցին-այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի դիմաց «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ վկաների հետ կապված խնդիր ունեն:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը խուլիգանության հատկանիշներով քրեական գործ էր հարուցել:

Փաստաբանը նշեց. «Միջնորդել էինք, որ մասնավորապես Դավիթ Պետրոսյանի դեպքում ընտրվի խափանման միջոց կալանավորումը, քանի որ նախաքննության ընթացքում շարունակում էր սպառնալ: Ամեն դեպքում, եղած ապացույցները բավարար են՝ մեղադրական դատավճիռ ունենալու և ամբաստանյալների համար իրական ազատազրկում պահանջելու համար»:

Նշենք նաև, որ Երևանի Ամիրյան փողոցում մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի է ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ:

  • Կիսվել: