հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մայրաքաղաքի պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Մայրաքաղաքի պարեկները մարիխուանա են հայտնաբերել

Հոկտեմբերի 14-ին՝ գիշերվա ժամը 2:30-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արտաշատի խճուղում ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Նիզամի գյուղի երկու բնակչի: Կասկածանքը ապօրինի թմրամիջոց պահելը և օգտագործելն էր: 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:

Նշանակվել է փորձաքննություն: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, երիտասարդները ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: