հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայիսի 8-ի միջադեպը նաև առիթ պետք է դառնա ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու համար․Իրավապաշտպան

Մայիսի 8-ի միջադեպը նաև առիթ պետք է դառնա ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու համար․Իրավապաշտպան

Մայիսի 8-ի միջադեպը  առիթ պետք է դառնա ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու համար։ Այս մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և  երկու օրենսդրական առաջարկ  ներկայացրել․

«Մայիսի 8-ի միջադեպը, կարծում եմ, նաև առիթ պետք է դառնա ՀՀ օրենսդրությունը կատարելագործելու համար։ Միանգամից ունեմ երկու օրենսդրական առաջարկ.

1) Առաջարկում եմ լրացում ՀՀ ընտրական օրենսգրքում՝ այն մասին, որ կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներում յուրաքանյուր երրորդ տեղը պարտադիր պետք է հատկացվի բոքսյորներին, կառատեիստներին կամ սամբիստներին։

2) Առաջարկում եմ լրացում Ազգային ժողովի կանոնակարգ - սահմանադրական օրենքում՝ այն մասին, որ ջրի շշերը պետք է պարտադիր ամրացված լինեն պատգամավորական սեղաններին և շահագործվեն բացառապես ձողիկների միջոցով»։

  • Կիսվել: