շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մայիսի 5-ին ՄԻՊ աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով

Մայիսի 5-ին ՄԻՊ աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։ Այդ մասին ասված է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում:
 
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքները կազմակերպվելու են սովորական աշխատանքային ռեժիմով, սակայն դիմում-բողոքները կընդունվեն միայն առցանց՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։
 
Շուրջօրյա կգործի թեժ գծի 096 116 100 հեռախոսահամարը, որով ևս կարող եք դիմել Պաշտպանին։
 
Մարզային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն բնականոն ռեժիմով»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: