շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քոչարյանը բուժում է ստանում. նիստը հետաձգվեց

Քոչարյանը բուժում է ստանում. նիստը հետաձգվեց

Հհ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել, որ երկրորդ նախագահը գտնվում է ստացիոներ բուժման մեջ և չի կարող ներկայանալ դատական նիստին:

Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել՝ դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին:

  • Կիսվել: