ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ԼԳԲՏ դրոշ է ծածանելու

Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ԼԳԲՏ դրոշ է ծածանելու

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ մայիսի 17-ին Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը ծածանում է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա՝ #IDAHOBIT-ի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան գրառումից։

 

IDAHOBIT2020-ի թեման է «Կոտրելով լռությունը»։ Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքների առանցքային նպատակներից է հասարակության բոլոր անդամների հավասարության, նրանց նկատմամբ հանդուրժողականության և հակախտրականության խթանումը։ Ամենաուժեղը, ամենաապահովն ու ամենաբարեկեցիկն այն հասարակություններն են, որոնց բոլոր անդամները կարող են ապրել ազատ, առանց բռնության կամ խտրականության վախի, և որոնց բոլոր քաղաքացիները, ներառյալ՝ ԼԳԲՏ անձինք, կարող են լինել հասարակության լիարժեք և ակտիվ անդամներ։ Բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ։

  • Կիսվել: