շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն

Մասնագիտական կադրային բանկ է ստեղծվում․ Արդարադատության նախարարություն

«Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը իր աշխատանքներն առավել արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով հավաքագրում է առավելապես իրավաստեղծ գործունեությանն առնչություն և (կամ) դատական կամ պետական կառավարման համակարգում փորձառություն ունեցող իրավաբան մասնագետների կենսագրական տվյալներ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կադրային բանկի ստեղծումը թույլ կտա ըստ անհրաժեշտության, սեղմ ժամկետներում ընտրել համապատասխան մասնագետի, որը կներգրավվի Հիմնադրամի կողմից իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքներում:

Կադրային բանկում ներգրավված անձանց տվյալները դիմողի համաձայնությամբ հասանելի կլինեն նաև այլ մարմինների և կազմակերպությունների համար, որոնք փնտրում են իրավաբան մասնագետներ:

 Հայտեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ հայտը տվյալների բանկում ներառելու մասին, որտեղ կարող է նշում կատարվել նաև կենսագրական տվյալները  այլ մարմիններին և կազմակերպություններին փոխանցելը թույլատրելու մասին: Տեղեկացնում ենք, որ նման նշում չկատարելու դեպքում տվյալների փոխանցում չի իրականացվի: Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կադրային բանկում ներառելու համար»:

 

  • Կիսվել: