երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մասիսի քաղաքապետի եղբայրն ընդունել է, որ սուտինյորությամբ է զբաղվել, նոր օրենսգրքով քրեական հետապնդումը դադարեցվել է

Մասիսի քաղաքապետի եղբայրն ընդունել է, որ սուտինյորությամբ է զբաղվել, նոր օրենսգրքով քրեական հետապնդումը դադարեցվել է

Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնեցինք, որ կալանավորվել էր Մասիսի քաղաքապետի եղբայրը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել էին երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները։ Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով մարմնավաճառներից պահանջել էին գումար:

39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել էր պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել էր 33-ամյա համաքաղաքացուն և  այլ անձանց: Հարուցված քրեական գործի շրջանակներում  և շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը՝ Գոռ Մհերի Համբարձումյանին, ով ընդունել է իրեն մեղսագրված արարքը, որ զբաղվել է «սուտինյորությամբ»։

Եվ քանի որ նոր քրեական օրենսգրքով պոռնկության նպաստելը կամ այլ խոսքերով ասած «սուտինյորությամբ» զբաղվելը  քրեորեն հետապնդելի չէ,  այս իսկ  պատճառով Մասիսի քաղաքապետի եղբայրն ազատ է արձակվել, բնականաբար իրեն մեղսագրված արարքն ընդունելուց հետո։

  • Կիսվել: