կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանները հայտնաբերել են նրա դին

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանները հայտնաբերել են նրա դին

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն ոստիկանությունը կներկայացնի առաջիկայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել այն։ 

  • Կիսվել: